ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 20-22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 20-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքում մարտի 20-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 20-ի ցերեկը կլինի 14-16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +6...+9 աստիճան։