Ստամբուլում շարունակվում են քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համախոհների ձերբակալությունները, ում այսօր ձերբակալել են մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակներում։ Մեղադրանքները ներառում են կոռուպցիա (կասկածվում է փողերի լվացման հետ կապված կայուն հանցավոր սխեմաներ ստեղծելու, մրցույթների հետ կապված մանիպուլյացիաների և կաշառքների մեջ) և Քրդստանի աշխատավորական կուսակցության/Քրդստանի համայնքների միության հետ կապված կազմակերպությունների հետ քաղաքական դաշինք ստեղծելու փորձի մեջ։
Ձերբակալվածների թվում է Ստամբուլի Շիշլի թաղամասի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Սահանը (տեսանյութում)։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից անմիջապես հետո Թուրքիայում խնդիրներ առաջացան սոցցանցերի և մեսենջերների, այդ թվում՝ X–ի, «Ինստագրամի», YouTube–ի, TikTok–ի, «Ֆեյսբուքի» և WhatsApp–ի հասանելիության հետ կապված։ DownDetector-ի տվյալներով՝ խափանումներ են գրանցվել ամբողջ երկրում:
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության ֆոնին քննարկվում է Ստամբուլի քաղաքապետարանում արտաքին կառավարում նշանակելու հնարավորությունը։