Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով. եղանակի տեսություն

Ջերմուկ
Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Առանձին հատվածներում այսօր սպասվում է քամու ուժգնացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 19-22-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 19-ի ցերեկը, 20-21-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 19-ի ցերեկը կլինի 12-14 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։