Ի՞նչ է կատարվում Գազայի հատվածում. իսրայելական հարվածների հետևանքները

Իսրայելական ավիահարվածներից հետո պաղեստինցիները հեռանում են Գազայի արևելյան հատվածից։
Sputnik
Երկու օր է` Իսրայելը կրկին հարվածներ է հասցնում Գազայի հատվածին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի լույս 18-ի գիշերը իսրայելական բանակը զանգվածային հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող մի շարք օբյեկտների, այդ թվում՝ Նուսեյրաթ և Ալ-Մավասի փախստականների ճամբարներին:
Ըստ Գազայի առողջապահական ծառայությունների՝ հարվածների հետևանքով մահացել է ավելի քան 400 մարդ, ևս մի քանի հարյուրը վիրավորվել են:
Ներկայացնում ենք իսրայելական հարվածների հետևանքները։
1 / 10

Գազայի հատվածում իսրայելական բանակի ավիահարվածից հետո վիրավոր տղամարդուն տեղափոխում են Ալ Ահլի հիվանդանոց

2 / 10

Պայթյուն Գազայի հատվածի հյուսիսում

3 / 10

Իսրայելական հարվածներից հետո մարդիկ լքում են Բեյթ Հանուն քաղաքը

Գազա, փլատակների վերածված շենքեր

4 / 10

Գազա, փլատակներ

5 / 10

Իսրայելցի զինվորականներ

6 / 10

Հան Յունիս, քանդված շենքեր

7 / 10

Մարդիկ հավաքվում են Ահլի Արաբ հիվանդանոցի մոտ` հրաժեշտ տալու իրենց հարազատներին

8 / 10

Մայրը երեխաների հետ անցնում է փլատակների վրայով

9 / 10

Պաղեստինցիները հեռանում են Գազայի արևելյան հատվածից

10 / 10

Իսրայելական ավիահարվածներից հետո պաղեստինցիները փնտրում են ողջ մնացածների

Հիշեցնենք` հունվարի 19-ից մինչև մարտի 1-ը Գազայի հատվածում հրադադար էր հաստատվել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև ձեռք բերված համաձայնության շրջանակում։
Համաձայնեցված հրադադարի ավարտից հետո հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթկոֆը ժամանակավոր հրադադարը երկարաձգելու նոր ծրագիր է առաջարկել, քանի որ առայժմ անհնար է հաղթահարել պատերազմի լիակատար դադարեցման շուրջ տարաձայնությունները: Ըստ Նեթանյահուի գրասենյակի` Իսրայելը համաձայն է այդ ծրագրին, իսկ ՀԱՄԱՍ–ը՝ ոչ։
ՀԱՄԱՍ-ի հինգ առաջնորդներ զոհվել են Գազայի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով