ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Գործող ցիկլոնը հանրապետությունում կմնա մինչև մարտի 23-ը ներառյալ, ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։
«Ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով, մարզերի մեծ մասում, այդ թվում նաև Երևանում, տեղումները առաջիկա 5 օրերին կշարունակվեն»,-նշված է գրառման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ օդի ջերմաստիճանը մարտի 19-23-ին, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կնվազի 10-12, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 11-13 աստիճանով։