ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացն ասել է` երբ կթուլանան Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Սթիվ Ուիտկոֆ
Սթիվ Ուիտկոֆ
Սթիվ Ուիտկոֆը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցություններում դրական արդյունքներ են սպասվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կթուլանան Ուկրաինայում հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը։
«Մենք կհասնենք հրադադարի։ Կարծում եմ՝ դրանից հետո մյուս հարցերը՝ պատժամիջոցների թուլացում և այլն, կդառնան դետալներ, որոնք կհաջորդեն խաղաղության մասին լիարժեք պայմանավորվածությանը», - «Bloomberg TV»-ի եթերում ասել է դիվանագետը։
Մարտի 18-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները չեն քննարկել պատժամիջոցների հարցը, սակայն, Ուիտկոֆի խոսքով, այդ մասին կխոսեն ավելի ուշ:
Պուտինի և Թրամփի զրույցից ժամեր անց Կիևը հարձակվել է էներգետիկ օբյեկտի վրա. ՌԴ ՊՆ
Հատուկ բանագնացը դրական է պատասխանել այն հարցին, թե հնարավոր է համարում ռուսական խողովակաշարերով էներգակիրների արտահանման վերականգնումը, մասնավորապես` «Հյուսիսային հոսքով»։
Ուիտկոֆը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԿՀՎ-ի ղեկավարությանը հանձնարարել է միանալ Ռուսաստանի հետ շփումներին: Պաշտոնյան նշել է, որ շուտով դրական արդյունքներ են սպասվում:
Ավելի վաղ Ուիտկոֆը հայտարարել էր, որ Ուկրաինայում հրադադարի մանրամասները կքննարկվեն մարտի 23-ին Սաուդյան Արաբիայում:
Կիևին ռազմական օգնության դադարեցումը ՌԴ-ի և ԱՄՆ-ի քննարկումների առաջնահերթ հարցերից է