ԵՐԵՎԱՆ, 18 մարտի - Sputnik. Ուկրաինայի Զինված ուժերն այսօր առավոտյան փորձել են ներխուժել Բելգորոդի մարզ. օրվա ընթացքում հինգ հարձակում է իրականացվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
«Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահների՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար բացասական ֆոն ստեղծելու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ նախաձեռնությունները վարկաբեկելու նպատակով Կիևի ռեժիմը առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների ներխուժում է ձեռնարկել Ռուսաստանի տարածք Բելգորոդի մարզի արևմտյան մասում՝ Դեմիդովկա և Պրիլեսյե բնակավայրերի ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, օրվա ընթացքում հակառակորդը հինգ հարձակում է իրականացրել, հինգերորդը՝ ժամը 17.30-ից մինչև 18.45-ը (Մոսկվայի ժամանակով)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։