Շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային մասերում` ձյան տեսքով. եղանակի տեսություն

Ջերմուկ
Ջերմուկ. Արխիվային լուսանկար
Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ, մնացած շրջաններում 15-20մ/վրկ արագությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-20-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, մարտի 18-ին՝ 20-25մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 19-22-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +10...+12 աստիճան։
Հայաստանի մի շարք մարզերում կարող է փոթորիկ լինել