Պուտինի և Թրամփի զրույցը «նոր Յալթա» չէ, այլ բարդ գործընթացի մաս. Պեսկով

Դմիտրի Պեսկով
Դեռ որոշված ​​չէ` ով է լինելու Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն կարծիքը, թե Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի առաջիկա զրույցը կարելի է անվանել «նոր Յալթա»։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչ, դա արդարացի չէ», – հայտարարել է Պեսկովը` պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։
Նրա խոսքով` առաջնորդների հանդիպումը Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ուղիներ գտնելու համար շփումների շղթայի զրույցներից մեկն է։
Նա ընդգծել է, որ դա բարդ և մանրակրկիտ աշխատանք է, իսկ բոլոր այլ մտքերն այդ առիթով ենթադրություններ են։
Պեսկովը նաև նշել է, որ հասարակության մեջ մի շարք էմոցիոնալ սպասումներ կան առաջիկա շփումից, բայց իրականում սա Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության փուլերից մեկն է։
«Սա պատասխանատու աշխատանք է բարձր մակարդակով, և այն լուրջ մոտեցում է պահանջում», – հավելել է նա։
Պուտինի և Թրամփի զրույցը կկայանա երկուստեք պայմանավորվածությամբ, հաստատել է Պեսկովը։
Ով կլինի Ռուսաստանի կողմից գլխավոր բանակցողը Վաշինգտոնի հետ երկխոսության ժամանակ՝ դեռ որոշված չէ։
«Ոչ, մենք լրացուցիչ կտեղեկացնենք», – ասել է Պեսկովը լրագրողներին։
Մամուլի քարտուղարը վստահեցրել է նաև, որ Կրեմլը լիարժեք տեղեկություն կտրամադրի բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«Մենք կտեղեկացնենք ձեզ լավագույն ձևով», – խոստացել է նա։
Կրեմլը հաստատել է` մարտի 19-ին կկայանա Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցը