ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը։ Այդ մասին հայտնել է որդին՝ Ֆիլիպ Կիրկորովը:
«Ես այլևս երեխա չեմ: Այսօր` ժամը 15:37-ին, կյանքից հեռացավ հայրս՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը»,– գրել է նա սոցցանցում։
Երգիչը հորդորել է գնահատել հարազատների հետ անցկացրած յուրաքանչյուր պահը:
Բեդրոս Կիրկորովը հունիսին կդառնար 93 տարեկան։
Նա դեկտեմբերի 20-ին ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները երկկողմանի թոքաբորբ էին ախտորոշել։
Լրատվամիջոցների տեղեկություններով` Ռուսաստանի ժողովրդական արտիստը մահացել է թոքաբորբի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով. սիրտը չի դիմացել։