Մահացել է դերասան Արա Դեղտրիկյանը

Արա Դեղտրիկյան
Հայտնի դերասանը վերջին տարիներին պայքարում էր ծանր հիվանդության դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Այսօր կյանքից հեռացել է հայտնի դերասան, ասմունքող, ՀՀ վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Տեղեկությունը հայտնում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը։
Դեղտրիկյանը 60 տարեկան էր։ Նրա բեմական կարիերան սկսվել է Երևանի պատանի հանդիսատեսի թանտրոնում՝ 22 տարեկանում։ 1994 թվականին հրավիրվել էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ աշխատում էր մինչև կյանքի վերջը։
Մահացել է դերասան Արսեն Պետրոսյանը
Դեղտրիկյանը նկարահանվել է հեռուստաթատրոնում, ֆիլմերում, հեռուստասերիալներում։
Մի շարք թատերական մրցանակների դափնեկիր է։ Ամուսնացած էր քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ։
Վերջին տարիներին հայտնի դերասանը պայքարում էր քաղցկեղի դեմ։