Սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն

Գարնանային Երևան
Գարնանային Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 19-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Մարտի 17-ին, 19-20-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-19 մ/վ, մարտի 18-ին՝ 18-23մ/վ արագությամբ։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մարտի 17-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-3 աստիճանով, մարտի 19-21-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-21-ին սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում մարտի 17-ի ցերեկը կլինի 22-24 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14....+16 աստիճան։