Գյումրու «Երեխաների տանը» 13-ամյա աղջնակի մարմին է հայտնաբերվել

Ոստիկանական ավտոմեքենաներ
ՀՀ քննչական կոմիտեում դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Գյումրու «Երեխաների տանը» 13-ամյա աղջնակի դիակ է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մարտի 15-ին` ժամը 14։30-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Թամանյան փողոցի 17 հասցեում գտնվող «Երեխաների տուն» մանկատանը երեխայի դի կա։
«Մանկատուն են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, որոնք պարզել են, որ մահացածը նույն մանկատան սան 13-ամյա Ս․ Ե․-ն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,– գրում է կայքը։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել։
«Արթիկ» ՔԿՀ–ում 49–ամյա կալանավորի դի է հայտնաբերվել. խցում գրություն է եղել
Հիշեցնենք` 2024 թվականի օգոստոսի 2-ին այդ նույն մանկատանը 2 տարեկան երեխա էր մահացել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնել էր, որ փոքրիկը բնածին առողջական խնդիրներ է ունեցել։
«Երեխաների տանը» դայակը և բուժքույրը ծեծել են երեխաներին. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել