7-ամյա Նարեկ Գլճյանը Գինեսի ռեկորդ է սահմանել։ Նա աջ ոտքով 6.5 կմ/ժ արագությամբ ընթացող վազքուղու վրա վազել է 1 րոպեում 183 անգամ (մինչ այդ համաշխարհային ռեկորդը եղել է 132 ցատկ)։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց գինեսի բազմակի ռեկորդակիր, Նարեկի մարզիչ Ռոման Սահրադյանը։

Ռոման Սահրադյան
© Sputnik
«Մարզվում եմ սեպտեմբերից, ինձ համար դժվար էր, բայց կարողացա հաղթահարել պապիկիս ու ընկեր Ռոմանի շնորհիվ»,– ասաց Նարեկ Գլճյանը։

Նարեկ Գլճյան
© Sputnik
Նա առաջին հայն է, որ այդ տարիքում գրանցվել է Գինեսի գրքում, և այս տարի` 2025 թվականին, հենց նրա ռեկորդն է առաջինը գրանցվել Գինեսի գրքում։
«Նարեկի ռեկորդը դժվարությամբ ընդունեցին, որովհետև միջազգային կոմիտեն փոքր տարիքի երեխաների հայտեր չի ընդունում, բայց մեր հայցը ընդունեցին»,– ասաց «Դյուցազունների ասոցիացիա» ՀԿ–ի նախագահ Վարդան Թովմասյանը։
Վարդան Թովմասյան
© Sputnik
Նարեկ Գլճյանը Թալինի «Հայ եմ» դյուցազնատան ամենափոքր սանն է ու առաջինը, որ հասել է համաշխարհային ռեկորդի։