Քաղաքապետարանի այդ քայլը իր մեջ ռիսկեր է պարունակում․Գալստյան

Sputnik
Երևանի քաղաքապետարանը օրենսդրական նախագծերի փաթեթ է ներկայացրել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեղեկան տուրքերի և վճարների մասին», ինչպես նաև Վարչական օրենսգրքում փոփոխություններ իրականացնելու վերաբերյալ։ Հիմնական նպատակը հանրային տրանսպորտի վճարումները և դրանց վերահսկողությունը օրինական դաշտ բերելն է և տրանսպորտի համար չվճարողներին տուգանելը։
Տուգանքը կազմելու է 15 հազարից 18 հազար դրամ, նայած ուղևորն ինչ աստիճանի իրավախախտում է կատարել։ Ուղևորները պարտավոր են լինելու տրանսպորտային միջոց նստելուց անմիջապես հետո, ոչ ուշ, քան 1 րոպեում վճարել ուղեվարձը։ Բացի այդ, նախատեսվում է ուղեվարձը ծառայությունների դիմաց վճարից դարձնել տեղական վճար։ Ստացվում է, որ ուղևորափոխադրող ընկերությունը պարտավորություն չի կրում քաղաքացուն ծառայություն մատուցելու, բայց քաղաքացին պետք է տեղական վճար տա։
«Երևանի քաղաքապետարանը փորձում է հանրային տրանսպորտում օրենքի ուժով վերահսկողություն իրականացնող տեսուչների ինստիտուտ ստեղծել և նրանց միջոցով բոյկոտող քաղաքացիներին տուգանել, որը չնայած բավականին ուշացած քայլ է, բայց կրկին իր մեջ ռիսկեր է պարունակում»․-Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախկին պետ Էդգար Գալստյանը։