Արարատի մարզում վրաերթի են ենթարկել 4–ամյա երեխայի

Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik․Այսօր՝ մարտի 15-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 11։30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Գրիգոր Ս․-ն իր վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենայով Գինեվետ գյուղում վրաերթի է ենթարկել 4-ամյա տղայի։

Կայքը գրում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխային նախ տեղափոխել են «Վեդի» բժշկական կենտրոն, ապա Երևանի «Սուրբ Աստվածամայր»։
Երևանում 57 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 24–ամյա հետիոտնին
Վրաերթի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը պարզվում է։