ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik․ Տորնադոն և ուժեղ փոթորիկը ԱՄՆ-ի հարավում 16 մարդու մահվան պատճառ են դարձել, գրեթե 50-ը տուժել են։ Այս մասին հայտնում է ABC News-ը։
Նշվում է, որ առնվազն 12 զոհ է գրանցվել Ջորջիայում, 4-ը՝ Միսիսիպիում։
ԱՄՆ օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ Կենտուկի նահանգում բեյսբոլի գնդակի չափ կարկուտ է տեղացել:
Առաջիկա օրերին Միսիսիպիում, Ֆլորիդայում և Ալաբամայում սպասվում են նոր տորնադոներ:
Քամու ուժգնությունը կհասնի 70 կմ/ժ-ի, սպասվում են տեղատարափ անձրևներ և կարկուտ։