Ոստիկանները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին 50 հազար դրամով տուգանեցին ծխելու համար։
Պատգամավորը խոստովանեց, որ ընդմիջման ժամանակ «IQOS» է ծխել Ազգային ժողովի աշխատասենյակներից մեկում, բայց ընդգծեց, որ դա սիգարետ չէ։
Նա նշեց, որ կբողոքարկի տուգանքը։
Հիշեցնենք` Հայաստանում արգելվում է հանրային փակ տարածքներում ու հանրային սննդի բոլոր օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը։