Մհեր Գրիգորյանը «ԵԱՏՄ–ն 10 տարեկան է» մեդալներ է հանձնել մի շարք պաշտոնյաների

ՀՀ փոխվարչապետը տնտեսական հատվածի նախկին և գործող փոխնախարարների ու ԿԲ դեպարտամենտի ղեկավարի հետ
Գրիգորյանը պարգևատրել է տնտեսական հատվածի նախկին և գործող փոխնախարարներին, ինչպես նաև ԿԲ դեպարտամենտի ղեկավարին: Պարգևատրվածների ցանկում է նաև ինքը՝ Գրիգորյանը, ինչպես նաև Տիգրան Սարգսյանը (նրանք պարգևատրվելու են այլ ձևաչափով)։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Եվրասիական տնտեսական միությունը 10 տարեկան է» հուշամեդալներ է հանձնել կառավարական մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների:
Պարգևատրումը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների 2024 թվականի դեկտեմբերի 26-ի N 20 որոշման համաձայն, որը նվիրված է միության 10-ամյակին (պաշտոնապես հիմնադրվել է 2015 թվականի հունվարի 2-ին): Պարգևատրվել են միության բոլոր հինգ անդամ երկրների պետական գերատեսչությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՄ գործադիր մարմնի) ներկայացուցիչները:
Замминистра ТУИ Армен Симонян награжден медалью Евразийскому экономическому союзу 10 лет за личный вклад в развитие Евразийского экономического союза (14 марта 2025). Еревaн
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը
Այդ կապակցությամբ Գրիգորյանը մեդալներ է հանձնել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանին, ՀՀ Կենտրոնական բանկի մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Հայկ Ավետիսյանին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին և գործող տեղակալներ Հակոբ Վարդանյանին և Արմեն Սիմոնյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալներ Ռուբեն Սարգսյանին և Դավիթ Խաչատրյանին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին տեղակալ Նարեկ Տերյանին, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանին:
Замминистра труда и социальных вопросов Давид Хачатрян награжден медалью Евразийскому экономическому союзу 10 лет за личный вклад в развитие Евразийского экономического союза (14 марта 2025). Еревaн
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը
Պարգևատրվածների թվում է նաև ինքը՝ Մհեր Գրիգորյանը, ինչպես նաև ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, որոնք, ինչպես և ԵՏՀ-ում Հայաստանի ներկայացուցիչները, կպարգևատրվեն այլ ձևաչափով:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը
Վերջիններիս թվում են Հայաստանի նախկին վարչապետ և ԵՏՀ նախկին նախագահ (2016-2020 թթ.), ներկայում Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, ինչպես նաև արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը, ներքին շուկաների և ՏՀՏ նախարար Վարոս Սիմոնյանը և ինտեգրման զարգացման դեպարտամենտի տնօրեն Միքայել Բելլույանը:
Հայկական բիզնեսն առաջարկում է ԵԱՏՄ-ին կից «մեկ պատուհան» ստեղծել