Չոր ու տաք գարունը շարունակվում է. եղանակի տեսություն

Հանրապետության հրապարակ
Հանրապետության հրապարակ . Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 14-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-5 աստիճանով։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 14-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 14–ի ցերեկը կլինի 20-22 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14...+16 աստիճան։