ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինուժը հարված է հասցրել Սուջայի երկրագիտական թանգարանի շենքին: Տեղեկությունը հայտնում է Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնը։
Նա նշել է, որ ըստ նախնական տեղեկությունների` 1 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվածքներ են ստացել, իսկ շենքն ամբողջովին փլուզվել է։
«Մահացել է թանգարանի աշխատակցուհին, որը օկուպացիայի ժամանակ մնացել էր Սուջայում և այսօր եկել էր թանգարան՝ ստուգելու այնտեղի վիճակը» - գրել է նա Telegram–ում։
Հիշեցնենք` ռուսական զորքը Սուջան վերջնականապես ազատագրեց երեկ` մարտի 13-ին։