ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 13-17-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 13-ի ցերեկը կլինի 19-21 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +13...+15 աստիճան։