Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի + 24–ի. եղանակի տեսություն

Սյունիք
Սյունիք. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 12-16-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 12-ի ցերեկը կլինի 18-20 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +12...+14 աստիճան։