Ուկրաինական ԱԹՍ–ների գրոհի պատճառով ՌԴ–ից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է

Նավթամուղ
Նավթամուղ
Հունգարիան անընդունելի է համարում էներգետիկ անվտանգության համար կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումները դադարեցվել են «Դրուժբա» նավթամուղի չափիչ կայանի վրա ուկրաինական դրոնի հարձակման պատճառով: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն:
«Գիշերն ուկրաինական անօդաչու է հարձակվել «Դրուժբա» նավթամուղի չափիչ կայանի վրա։ Այդ գրոհի պատճառով ժամանակավորապես դադարեցվել են նավթի մատակարարումները»,– ասել է Սիյարտոն տեսաուղերձում, որը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում (արգելված է ՌԴ-ում):
Նա ընդգծել է, որ Հունգարիան անընդունելի է համարում էներգետիկ անվտանգության համար կարևորագույն ենթակառուցվածքների վրա հարձակումները։
««Դրուժբա» նավթամուղը վճռորոշ նշանակություն ունի մեր երկրի նավթամատակարարման համար. եթե չգործի, ֆիզիկապես գրեթե անհնար կլինի նավթ մատակարարել Հունգարիա և Սլովակիա... Էներգամատակարարումը Հունգարիայի ինքնիշխանության խնդիրն է, և ակնկալում ենք, որ բոլորը կհարգեն այն», - ընդգծել է նա։
Հիշեցնենք` հունվարի վերջին Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել Եվրահանձնաժողովից, որը ստանձնել է ԵՄ անդամ երկրների բնական գազի և նավթամուղերի մատակարարումների պաշտպանության պարտավորությունները:
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 3-ի