Ուկրաինայի ԳՇ–ն խոստովանել է, որ մասնակցել է «Դրուժբա» նավթամուղի վրա իրականացված գրոհին

Նավթամուղ
Նավթամուղ
Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումները դադարեցվել են «Դրուժբա» նավթամուղի չափիչ կայանի վրա ուկրաինական դրոնի հարձակման պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ստանձնել է «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքի վրա անօդաչուների հարձակման պատասխանատվությունը։ Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Telegram-յան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Անօդաչու համակարգերի եւ հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մարտի 11-ի գիշերը խոցել են ՌԴ մի շարք ռազմավարական օբյեկտներ․․․ պայթյուններ են գրանցվել «Պողպատյա ձի» հոսքագծային-արտադրական դիսպետչերական կայանի շրջանում, որն ապահովում է «Դրուժբա» նավթամուղի տեխնոլոգիական գործընթացների կառավարումը և կարևոր բաղադրիչ է նավթի մատակարարման գործընթացներում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել էր, որ Ռուսաստանից Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Դրուժբա» նավթամուղի չափիչ կայանի վրա ուկրաինական դրոնի հարձակման պատճառով:
Հունվարի վերջին Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան էներգետիկ անվտանգության վերաբերյալ երաշխիքներ է ստացել Եվրահանձնաժողովից, որը ստանձնել է ԵՄ անդամ երկրների բնական գազի և նավթամուղերի մատակարարումների պաշտպանության պարտավորությունները:
Մոսկվայի մարզում ԱԹՍ–ի հարձակման հետևանքով մահացածների թիվը հասել Է 3-ի