Թրամփն ասել է, որ ԱՄՆ–ն և ՌԴ–ն Ուկրաինայի հարցով հանդիպում կունենան մարտի 11–ին կամ 12–ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Թրամփը պատրաստ է Սպիտակ տանը կրկին ընդունել Զելինսկուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Ռուսաստանը Ուկրաինայի հարցով հանդիպումներ կանցկացնեն մարտի 11-ին կամ 12-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Թրամփը նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհամաձայնի հրադադար հաստատել: Բացի այդ, նա պատրաստակամություն է հայտնել Վլադիմիր Զելենսկուն կրկին հրավիրել Սպիտակ տուն։
Այսօր` ավելի վաղ, Սաուդյան Արաբիայում բանակցություններ են ընթացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև: ԱՄՆ նախագահի օգնական Մայք Ուոլցը հանդիպման արդյունքներով նշել է, որ Կիևը ցույց է տվել դիվանագիտական քայլերի պատրաստակամությունը և հակամարտության կարգավորման տրամադրվածությունը: