ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը հետաքրքրված է հնդկական սպառազինությամբ։
Հնդկական «Wion»–ին տված հարցազրույցում նա ասել է, որ Երևանը մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանական ոլորտին, բայց գնումներն ուղղված չեն երրորդ երկրների շահերի դեմ։
Հիշեցնենք` տարբեր ԶԼՄ-ներ բազմիցս գրել են, որ Հայաստանը հնդկական արտադրության ռազմական տեխնիկա է գնել, այդ թվում՝ ՀԿՌՀ-ներ, հաուբիցներ։