ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտնում է Associated Press-ը` հղում անելով քահանայապետի բժիշկներին։
Նշվում է, որ Հռոմի պապի բժիշկները նրա վիճակի համար ավելի լավ կանխատեսումներ են անում` հայտնելով, որ երկկողմանի թոքաբորբի պատճառով նրա կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
Ընդ որում, բժիշկները չեն շտապում դուրս գրել Ֆրանցիսկոսին և որոշել են նրան ևս մի քանի օր պահել հիվանդանոցում։
ԶԼՄ-ները հստակեցնում են, որ Հռոմի պապի առողջական վիճակը կայուն է։ Նա դեռ ցերեկները լրացուցիչ թթվածին է օգտագործում, իսկ գիշերները` թոքերը օդափոխելու դիմակ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի հեմոգլոբինի մակարդակը բարձրացնելու համար 2 անգամ էրիտրոցիտներ են ներարկվել: Բացի այդ, պապը շարունակում է թթվածին ստանալ քթի խողովակների միջոցով: Նա գիտակից վիճակում է և պահպանում է կողմնորոշումը։
Փետրվարի 14-ին` հանդիսությունների ավարտից հետո, 88-ամյա Ֆրանցիսկոս պապը գնացել էր Հռոմի Gemelli կլինիկա՝ հետազոտություն անցնելու և բրոնխիտի բուժումը հիվանդանոցային պայմաններում շարունակելու համար: Կաթոլիկ եկեղեցու հայրապետի մասնակցությամբ միջոցառումները չեղարկվել էին։ Ավելի ուշ հետազոտությունները սկսվող երկկողմանի թոքաբորբ էին ցույց տվել։