Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման պատճառով մոտ 300 ընտանիք (շուրջ հազար մարդ) տարհանվել է։ Ըստ CONRED աղետների վտանգի նվազեցման ազգային ծառայության տվյալների` շուրջ 30 000 մարդ վտանգի տակ կարող է հայտնվել:
Հրաբուխը սկսել է ժայթքել կիրակի լույս երկուշաբթի գիշերը։ Այս պահին լավայի հոսքերը գնահատվում են որպես թույլ և չափավոր։ Փրկարարները զգուշացնում են, որ մոխրի ուժեղ թափման վտանգ կա։ Տեղի փորձագետների կարծիքով՝ ներկայիս ժայթքումից ավելի քան 5 հազար քառակուսի կիլոմետր տարածք կարող է տուժել։