ԵՐԵՎԱՆ, 10 մարտի – Sputnik. Կանադայի նոր վարչապետի պաշտոնում Ջասթին Թրյուդոյին կփոխարինի երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Մարկ Քարնին։
Իշխող Լիբերալ կուսակցությունն անցած կիրակի հայտարարեց, որ Քարնին կուսակցության նոր առաջնորդն է։ Նա կձևավորի նաև նոր կառավարությունը։
Նրա իշխանության գալը տեղի է ունենում ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի ֆոնին, որը նախաձեռնել է Դոնալդ Թրամփը: Ավելի վաղ Քարնին հայտարարել էր, որ Կանադան «թույլ չի տա Թրամփին թուլացնել իր տնտեսությունը և պատրաստ է պաշտպանել ազգային շահերը»:
Նա խոստացել է պահպանել ԱՄՆ-ի դեմ նախատեսված պատասխան սակագները՝ ձգտելով առավելագույնի հասցնել դրանց ազդեցությունը Միացյալ Նահանգների համար և նվազագույնի` Կանադայի:
Նշենք, որ Թրյուդոն կառավարությունը գլխավորում էր 2015 թվականից։