Իրանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական բանակցություններ է փնտրում. Պեսկով

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ հայտարարելով, որ կնախընտրեր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Իրանը կառուցողական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված բանակցություններ է փնտրում միջուկային դոսյեի հետ կապված իրավիճակի շուրջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին Թեհրանի արձագանքը:
«Իրանը փոխադարձ հարգանքի վրա հիմնված կառուցողական բանակցություններ է փնտրում», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ հայտարարելով, որ կնախընտրեր միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր կնքել, այլ ոչ թե այդ հարցը լուծել ռազմական ճանապարհով:
Իրանի գերագույն առաջնորդը մերժել է ԱՄՆ–ի հետ բանակցությունների առաջարկը
Մարտի 8-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին երկրի կառավարության ներկայացուցիչների հետ ամենշաբաթյա հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի այն պետությունների հետ, որոնք միայն իրենց շահերն են սպասարկում: