Հյուսիսային ծովում՝ բրիտանական Յորքշիրի ափերի մոտ, բախվել են նավթային լցանավն ու բեռնատար նավը:
Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ–ները, թափված վառելիքը բռնկվել է։
«Stena Immaculate» լցանավը գրանցված է ԱՄՆ-ում, իսկ «Solong» բեռնատար նավը նավարկում է Պորտուգալիայի դրոշով:
Տուժածների և միջադեպի պատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Դեպքի վայրում աշխատում են առափնյա պահպանության ուղղաթիռն ու փրկարար նավակները։