Ի՞նչ եղանակ է սպասվում կանանց տոնին

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 8-12-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում մարտի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում տոնական օրը ցերեկը կլինի 15-17 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +9...+11 աստիճան։