Կշարունակի տաքանալ, տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Երևան
Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
Եղանակի տեսություն
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում ևս մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 7-ի ցերեկը կլինի 14–16 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +1...+3 աստիճան։