Ադրբեջանն առաջին անգամ կմասնակցի իսրայելական շելֆում գազի հետախուզմանը

Բաքու
Բաքուն իսրայելական տնտեսական ջրերի հյուսիս-արևմուտքում գտնվող 1-ին հատվածի պայմանագիրը դիտարկում է որպես ռազմավարական քայլ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի - Sputnik. Ադրբեջանի պետական SOCAR նավթագազային ընկերությունն առաջին անգամ կմասնակցի Միջերկրական ծովի իսրայելական ջրերում գազի հետախուզմանը:
Ադրբեջանական ընկերությունը վերջերս անդամակցել է միջազգային կոնսորցիումին, որը պատրաստվում է պայմանագիր կնքել Իսրայելի էներգետիկայի նախարարության հետ՝ Միջերկրական ծովի իսրայելական բացառիկ տնտեսական գոտու 1-ին հատվածում գազի հետախուզման վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտնել է իսրայելական «Globes» տնտեսական պարբերականը:
Իսրայելը Գազայի հատվածից օրական 2500 բնակչի ելքի պլան է պատրաստել
Պարբերականը հիշեցնում է, որ 2025 թվականի փետրվարի սկզբին հայտնի էր դարձել գործարար Ահարոն Ֆրենկելի՝ իսրայելական «Թամար» գազի հանքավայրի բաժնետոմսերիի 10 % -ը SOCAR-ի կողմից գնելու մասին։ Այսպիսով, SOCAR-ը դարձել է իսրայեական «New Med» և բրիտանական «BP» ընկերություններից կազմված կոնսորցիումի մասը:
Բաքուն իսրայելական տնտեսական ջրերի հյուսիս-արևմուտքում գտնվող 1-ին հատվածի պայմանագիրը դիտարկում է որպես ռազմավարական քայլ, քանի որ SOCAR-ն առաջին անգամ կզբաղվի Ադրբեջանի սահմաններից դուրս հորատմամբ:
Globes-ը նշում է, որ SOCAR-ի մասնակցությունը Արևելյան Միջերկրականի գազի արդյունահանմանը կարող է տարածաշրջանի համար հանգեցնել լուրջ աշխարհաքաղաքական հետևանքների: Ընկերությունը հանդիսանում է Թուրքիա և Իսրայել էներգառեսուրսների առանցքային մատակարարը։ Չնայած Անկարայի և Թել Ավիվի միջև լարված հարաբերություններին և Թուրքիայի կողմից սահմանված առևտրային էմբարգոյին, ադրբեջանական նավթի մատակարարումներն Իսրայել շարունակվում են: Դա պայմանավորված է Բաքվի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու Անկարայի ցանկությամբ և SOCAR-ից էներգետիկ կախվածությամբ։
Պաղեստինցիների վերաբնակեցումը միայն կխորացնի հակամարտությունը. Լավրով
Հրապարակման հեղինակները նաև ընդգծում են, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև էներգետիկ համագործակցության զարգացումը կամրապնդի Իրանի դեմ ձևավորված համատեղ տարածաշրջանային ճակատը: