Վնասազերծում Մախաչկալայում. 6 ժամով սահմանվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ

Օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները շարունակվում են։
Sputnik
Անցած գիշեր Մախաչկալայի Կիրովսկի շրջանի Սեմենդեր գյուղում 6 ժամով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարվել չորս զինյալների պատճառով, որոնք կրակ են բացել ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Ավելի ուշ չարագործներին արգելափակել են գյուղի ծայրամասում և վնասազերծել։
«Բախման վայրում և մոտակայքում գտնվող պահոցում հայտնաբերվել են ականանետներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, նռնակներ, ինքնաձգներ, ատրճանակներ և դրանց համար նախատեսված զինամթերք», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ չարագործները առնչություն են ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ։
Ստավրոպոլում կանխվել են Կիևի ծրագրած ահաբեկչությունները. ՌԴ ԱԴԾ