Պուտինը կոչ է արել ընթացիկ տարում ընդունել միգրացիոն քաղաքականության հայեցակարգը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացում անցնելու հնարավորությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. ՌԴ Պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը պետք է այս տարում հնարավորինս արագ ընդունվի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ընդգծում եմ, որ այս և մյուս նորամուծությունները պետք է արտացոլվեն պետական միգրացիոն քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն ընթացիկ տարում՝ որքան հնարավոր է արագ», - Ռուսաստանի ՆԳՆ կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել միգրանտների էլեկտրոնային նույնականացումանցնելու հնարավորությունը:
«Ինչպես և պայմանավորվել էինք, ՆԳՆ-ն այլ պրոֆիլային ծառայությունների հետ միասին պետք է ուսումնասիրի թղթային միգրացիոն քարտից հրաժարվելու և արտասահմանից եկածների էլեկտրոնային նույնականացմանն անցնելու հնարավորությունը։ Այս և այլ նորամուծությունները պետք է արտացոլվեն միգրացիոն պետական քաղաքականության նորացված հայեցակարգում, որը պետք է ընդունել արդեն ընթացիկ տարում», - նշել է նա։
Պուտինը նաև նշել է անօրինական միգրացիայի եղանակները կասեցնելու անհրաժեշտությունը՝ օգտագործելով միգրացիոն վերահսկողության ժամանակակից գործիքները: Այդ կապակցությամբ բոլոր համապատասխան հանձնարարություններն արդեն տրված են։
Նշենք, որ 2025 թվականի հունվարին օտարերկրացիներն ու ապօրինի միգրանտները 17,3 %-ով ավելի շատ հանցագործություններ են կատարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ճշտվել է, որ մերձավոր արտերկրից ներգաղթածների կողմից կատարված հանցագործությունների չափաբաժինը կազմել է հանցագործությունների ընդհանուր թվի 84,2%-ը։