ԱԺ–ն ընդունեց պետական ​​գաղտնիքի մասին օրինագիծը

Հասանելիությունը պետք է սահմանափակվի նախապես համաձայնեցված աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությամբ (սա վերաբերում է ոչ միայն կողմնակի անձանց, այլև ծառայության աշխատակիցներին):
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական ​​գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով կանոնակարգվում է Արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվությանը հասանելիություն ունենալու կարգը։ Նախագծին կողմ է քվեարկել 65, դեմ՝ 16, ձեռնպահ է մնացել 5 մարդ։
Աղազարյանի կողմից պետական գաղտնիքի արտահոսք անելու մասին նյութը Հակակոռուպցիոն կոմիտեում է
Ծառայության աշխատակիցներին, ինչպես նաև ծառայության կարիքների համար որոշակի աշխատանք կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելություն է տրվում պետական ​​անվտանգության այլ մարմինների հետ համատեղ անցկացված ստուգումների հիման վրա:
Այդ հասանելիությունը պետք է սահմանափակվի նախապես համաձայնեցված աշխատանք կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններով (սա վերաբերում է ոչ միայն կողմնակի անձանց, այլև ծառայության աշխատակիցներին): Նշվում է, որ այդ անձանց համար գաղտնի տեղեկություններին ծանոթացնելու մանրամասն ընթացակարգը կհաստատի ՀՀ վարչապետը։
ԱԱԾ-ն առաջարկում է տուգանել պետական գաղտնիքի պահպանման կանոնների խախտման և արտահոսքի համար
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզության ծառայությունը առանձնացել է ԱԱԾ-ից 2022 թվականի դեկտեմբերին, որի ղեկավար է նշանակվել Քրիստինե Գրիգորյանը (ՀՀ նախկին օմբուդսմեն)։