ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ, որոնց տարել էին Ուկրաինայի զինված ուժերը: Այս մասին հայտնել է ՌԴ մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Մոսկալկովան:
«Կուրսկի մարզի 33 բնակիչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ և Բելառուսի Հանրապետության միջնորդությամբ Ուկրաինայից տարհանվել են Ռուսաստան: Նրանք հայրենիքում են»,-նշել է Մոսկալկովան իր Telegram-ալիքում։

Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ
© Sputnik
Նրա խոսքով՝ հիմնականում հաջողվել է բերել տարեցներին, բայց նաև չորս երեխա կա նրանց թվում։
«Շատերը ծանր վնասվածքներ ունեն, հիվանդ են։ Նրանց Կուրսկի հիվանդանոցներ տեղափոխելու համար բերվել է շտապօգնության տասը մեքենա: Մյուսները կարող են տան ճանապարհին հանգստանալ և գիշերել, իսկ արդեն վաղը նրանք կհանդիպեն այն մարդկանց, ովքեր նրանց աշխարհում ամենաշատն էին սպասում»,-նշել ՌԴ օմբուդսմենը։
Նրա խոսքով՝ ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներն ամեն օր զանգահարում էին հարազատներին, օգնում էին փաստաթղթեր հավաքել, կազմակերպել թղթաբանությունը: Զուգահեռաբար բանակցություններ էին վարում ուկրաինական կողմի հետ՝ ձգտելով լուծել այդ հումանիտար հարցը, կապի մեջ էին Կուրսկի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Հինշտեյնի հետ։

Ուկրաինայից Ռուսաստան է վերադարձվել Կուրսկի մարզի 33 բնակիչ
© Sputnik
Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները 2024 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ժամը 5:30-ին հարձակման էին անցել Կուրսկի շրջանում տարածք գրավելու նպատակով, նրանց առաջխաղացումը կանգնեցվել է։ Նա ընդգծել է, որ Կուրսկի շրջանում գործողությունն ավարտվելու է հակառակորդի ջախջախմամբ և պետական սահման դուրս գալով։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Կիևի ռեժիմը սադրանքի է դիմել: ՌԴ նախագահն ընդգծել է, որ հակառակորդն արժանի պատասխան կստանա, ՌԴ-ի առջև ծառացած բոլոր նպատակները կիրականացվեն:
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, ինչպես նաև Բելգորոդի և Բրյանսկի մարզերում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար հակաահաբեկչական գործողության ռեժիմ է գործում: