Դնեպրոպետրովսկի մարզի «Կամետստալ» մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղիէ ունեցել դոմենային արտադրամասի տարածքում։ Հաղորդվում է, որ պայթյունը կապված է ոչ թե գնդակոծության, այլ տեխնոլոգիական գործընթացի խախտման հետ: Հաղորդվում է ավերածությունների մասին։