Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է. ինչ վիճակ է մնացած ճանապարհներին

Ջերմուկի ճանապարհը
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Մարտի 2-ին՝ ժամը 10:16-ի դրությամբ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Հայտնում են նաև, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Նորավանի խաչմերուկ և դեպի Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
«Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Լոռու մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Արագածի տարածաշրջանում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Դեպարտամենտից վստահեցնում են, որ ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: