Բադրա Գունբան հաղթել է Աբխազիայի նախագահական ընտրություններում

 Բադրա Գունբան
Բադրա Գունբան. Արխիվային լուսանկար
Ընտրելու իրավունք ունեցող Աբխազիայի քաղաքացիներից 2065-ը դեմ են քվեարկել բոլորին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Բադրա Գունբան հաղթել է Աբխազիայում նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսպիսով Գունբան դարձել է Աբխազիայի ընտրված նախագահը՝ ստանալով ընտրողների ձայների 54,73%- ը: ԿԸՀ-ն հրապարակել է նախնական արդյունքները:
Մյուս թեկնածուի՝ Ադգուր Արձինբայի օգտին քվեարկել է ընտրողների 41,5% - ը։
Նշենք, որ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 70 տոկոսը, ընդհանուր առմամբ քվեարկել Է Աբխազիայի 100412 քաղաքացի։ Նրանցից 2065-ը դեմ են քվեարկել բոլորին։
Հիշեցնենք, որ քվեարկությունն ընթացել է հանրապետության 152 և արտերկրի երկու ընտրատեղամասերում՝ Մոսկվայում և Չերկեսկում: Ընտրացուցակներում ընդգրկված է 134500 ընտրող։ Պետության ղեկավարի պաշտոնին հավակնում էին Բադրա Գունբան, որն առաջին փուլում հավաքել էր 46,38 տոկոս ու նրա մրցակից Ադգուր Արձինբան ( 36,92 տոկոս): Երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 50%-ը՝ գումարած մեկ ձայն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբխազիայում զինված հարձակում է տեղի ունեցել Ցանդրիպշի ընտրատեղամասի վրա: ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործեր է հարուցել մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության հատկանիշներով։
Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ