ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ 80 տարեկանում կյանքից հեռացել է բռնցքամարտի վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ոսկանյաը եղել է Հայաստանի լավագույն բռնցքամարտիկներից մեկը, Հայաստանի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ մրցանակակիր։ Նա գլխավորել է Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, երկար տարիներ եղել է «Դինամո» մարզական ընկերության գլխավոր մարզիչն ու պատրաստել է բազմաթիվ տիտղոսակիր բռնցքամարտիկներ, ովքեր հաղթանակներ են բերել Հայաստանին ու հայկական սպորտին։
Տեղեկացվոիւմ է, որ Դերենիկ Ոսկանյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 3-ին ժամը 17։00-20։00 Հավերժություն սգո սրահում։