«Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանին պատգարակով դուրս են բերել խաղադաշտից

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 19-րդ տուրի խաղում և չի կարողացել ինքնուրույն լքել խաղադաշտը:
Խաղը տեղի է ունեցել Կրասնոդարում: Կիսապաշտպանը փոխարինվել է 71-րդ րոպեին, նա խաղադաշտը լքել է պատգարակով:
Սպերցյանը 24տարեկան է ։Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 25 հանդիպման բոլոր մրցաշարերում, դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: