Աբխազիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. պայքարը ծավալվել է երկու թեկնածուների՝ Բադրա Գունբայի և Ադգուր Արձինբայի միջև:
Ընտրողների համար հասանելի է 152 տեղամաս Աբխազիայում և ևս երկուսը Ռուսաստանում՝ Մոսկվայում և Չերկեսկում: Քվեարկողների հիմնական ցուցակում ընդգրկվել է 134 հազար մարդ։
Երկրորդ փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա վավեր քվեաթերթիկների ընդհանուր թվի 50%-ը՝ գումարած մեկ ձայն:
Նախօրեին Աբխազիայի հայ համայնքը, որը ճնշումների էր ենթարկվել առաջին փուլում, ուղերձ է հղել՝ կոչ անելով ազգությամբ հայ քաղաքացիներին քվեարկել խղճի կամոք:
«Մենք բոլորս նույն երկրի քաղաքացիներ ենք։ Եվ ոչ ոք, ոչ ոք իրավունք չունի վախ և երկպառակություն սերմանել»։