Այրվում է Արգավանդի կահույքի խանութներից մեկը

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 հաշվարկ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Արգավանդում այրվում է կահույքի խանութներից մեկը, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ժամը 12:44-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող կահույքի խանութներից մեկում։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու հաշվարկ:
Հ.Գ.- Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։15-ին, մարվել՝ 13:35-ին:
Այրվում է Արգավանդի կահույքի խանութներից մեկը