Լարսը բացվել է նաև բեռնատարների համար

Լարս տանող ճանապարհը բեռնատարների համար փակվել էր փետրվարի 26–ի երեկոյան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը կրկին բացվել է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ինչպես արդեն հայտնել ենք, եղանակային պայմանների վատթարացման պատճառով Լարս տանող ճանապարհը բեռնատարների համար փակվել էր փետրվարի 26–ի երեկոյան։
Հիշեցնենք` Վրաստանը Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհի ամենավտանգավոր հատվածը (Գուդաուրի–Կոբի) շրջանցող ճանապարհ է կառուցում։ Խոսքը ինը կիլոմետրանոց թունելի մասին է։
Նախագծով նախատեսվում է կառուցել 23 կմ երկարությամբ երկշերտ բետոնե ճանապարհ, 5 կամուրջ, 5 թունել։ Նախագծի ավարտից հետո տրանսպորտային միջոցները Թբիլիսիից Ստեփանծմինդա (ՌԴ-ի հետ սահմանին) կհասնեն 1 ժամ 45 րոպեում (այժմ հասնում են 2 ժամ 30 րոպեում)։ Արդյունքում մեքենաների անխափան երթևեկություն կապահովվի ամբողջ տարվա ընթացքում: