Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում մեկնարկել են դեսպանատների աշխատանքին առնչվող հարցերի շուրջ բանակցությունները ՌԴ–ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայր ռուսական պատվիրակության ժամանման կադրեր էին հայտնվել։
Ռուս-ամերիկյան հանդիպումը նվիրված է երկկողմ հարաբերություններում առկա խնդիրներին և Մոսկվայում ու Վաշինգտոնում դեսպանատների աշխատանքի հետ կապված հարցերին։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով երկխոսության մասին, հույս էր հայտնել, որ հանդիպման արդյունքներով պարզ կդառնա` որքանով երկու կողմերը «կկարողանան արագ և արդյունավետ առաջ շարժվել» խնդրահարույց հարցերի լուծման գործում։