ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Փարաքարի նախկին համայնքապետ Դավիթ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Գեղամ Հակոբյանը։
Նշենք, որ Փարաքարի նախկին համայնքապետը մեղադրվում է հետծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու մեջ։ Նույն գործով մեղադրյալներ են նաև Մերձավանի համայնքապետ Մհեր Ախտոյանը, ինչպես նաև նույն համայնքի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետը։
«Այսօր ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազության որոշումը, որով միջնորդությունը բավարարվել է և Դավիթ Մինասյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ամբողջ ծավալով դադարեցվել, իսկ կիրառված խափանման միջոցը` վերացվել»,– գրել է Հակոբյանը։
Դավիթ Մինասյանն ու Մհեր Ախտոյանը կալանավորվել էին, իսկ ավագ մասնագետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։