Բաքվում ընթացող «դատին» այսօր ցուցմունք են տվել Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը

Արկադի Ղուկասյան
Նշվում է, որ առաջարկվել է ցուցմունք տալ նաև Արայիկ Հարությունյանին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու մյուս գերիների «դատավարության» հերթական նիստը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ այսօր ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։
Бако Саакян во время суда (21 января 2025). Баку
Բակո Սահակյան
Նշվում է, որ առաջարկվել է ցուցմունք տալ նաև Արայիկ Հարությունյանին: Սակայն նա դատարանից լրացուցիչ ժամանակ է խնդրել նախապատրաստվելու համար։
Бако Саакян и Араик Арутюнян во время суда (21 января 2025). Баку
Բակո Սահակյան, Արկադի Ղուկասյան, Արայիկ Հարությունյան
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Դավիթ Բաբայան
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին: